Smusicpro

Ամեն ինչ կիթառի մասին

Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրակիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։ Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։ Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։ Պատմություն Մինչև էլեկտրական կիթառի զարգացումը և սինթետիկ նյութերի օգտագործումը, կիթառը սահմանվում էր որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»։ Տերմինն օգտագործվում է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ կային հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպես կիթառը, ջութակը, ջնարը և այլն, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի ժամանակակից գործիքների հետ, այդ թվում տանբուրի, սեթարի և սիթարի: Ժամանակակից կիթառ բառը և իր նախորդները դասական ժամանակներից սկսած դասվում էին լարայինների շարքին, և հենց դա էլ հանգեցնում է խառնաշփոթության։ Անգլերեն՝ guitar, գերմաներեն՝ Gitarre և ֆրանսերեն՝ guitare բառերը փոխառված էին իսպաներեն՝ guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն قيثارة (քիթարա) բառից, որն էլ փոխառված է լատիներեն cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է հին հունարեն κιθάρα (քիթարա) բառից։ «Կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից guitar-ը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։ Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ: 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու եկան կիթառները: Վիուելան (անգլ.՝ vihuela) կամ «viola da mano» (իտալերեն) 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին: Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է: Վիուելան սովորաբար ուներ վեց լար և կառուցվածքով հիշեցնում էր ջնար (քառորդ լարային չափով), իսկ ձևով` կիթառ, չնայած վաղ շրջանի գործիքն ուներ ավելի կարճ իրան: Իր չափսերով գերազանցում էր նույնիսկ չորս լարանի ժամանակակից կիթառին: Մինչ 16-րդ դարը վիուելան արդեն ստացել էր այժմյան կիթառի հիմնական տեսքը` կորաձև կաղապարով, լարատեղով, սակայն, այն ավելի մեծ էր քան ժամանակակից չորս լարանի կիթառը: Վիուելաի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայումերկար չի տևում, քանի որ այն համընկնում Եվրոպայի այլ տարածաշրջաններում հեղինակություն վայելող ջնարի հետ: Նրանով կատարվող վերջին հրատարակված ստեղծագործությունը լույս է տեսել 1576 թվականին: Մինչդեռ հինգ լարանի բարոկկո կիթառը, որը 16-րդ դարի կեսերից սկսեցին կիրառել Իսպանիայում, հանրաճանաչություն վայելեց հատկապես Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը: Պորտուգալիայում «վիոլա» բառը փոխարինվեց կիթառով, քանի որ կիթառը նշանակում էր «Պորտուգալական կիթառ», որն իր հերթին հանդիսանում էր սիտրենի տարատեսակներից մեկը: