Smusicpro

Ամեն ինչ թավջութակի մասին

Թավջութակ (իտալ.՝ violoncello), ջութակի ընտանիքի բասա-տենորային ռեգիստրի աղեղնավոր երաժշտական, մենակատարող անսամբլային և նվագախմբային գործիք է։ Ունի չորս լար, լարվածքը կվինտային է (մեծ օկտավայի դո և սոլ, փոքր օկտավայի ռե և լյա)։ Ստեղծվել է XV դարի վերջին XVI դարի սկզբին։ Դասական նմուշները պատրաստել են իտալացի վարպետներ՝ Անդրեաև Նիկոլո Ամատիները, Ջ. Գվառներին, Ա. Ստրադիվարին XVII - XVIII դարերում։ Թավջութակի համար գրվել են սյուիտներ, սոնատներ, կոնցերտներ։