Smusicpro

Ամեն ինչ ուդի մասին

Ուդ, լարավոր-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդակն գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբական երաժշտության տոնայնական համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործելԻսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը։ Իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ), լարվածքը՝ կվարտա-սեկունդային (փոքր օկտավայի մի, լյա, սի, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի ռե)։ Արևելքի երկրներում ուդիի նվագացանկն ավանդական է (մակամներ և նման եղանակներ)։ Հայ կոմպոզիտորներն այն հարստացրել են հայկական ազգային բնորոշ հնչողություն ունեցող երկերով։ Հայ շնորհալի ուդահարներից էր Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896—1948)։