Smusicpro

Կիթառը ինձ համար և՛ հոբբի, և՛ կյանք, և՛ կոչում. Արմեն Բլբուլյան

Կիթառ պատրաստող միակ վարպետը Հայաստանում առանց նրանց իր կյանքը չի պատկերացնում:

Իրենց դիզայնով, ձայնով տարբերվող ավելի քան հարյուր գործիք բացառապես ձեռքի աշխատանք է հանդիսանում:

Երկար տարիների ընթացքում նրա աշխատանքները զարդարում են ԱՄՆ-ում անցկացվոց երաժշտական գործիքների միջազգային «NAMM» հեղինակավոր ցուցահանդեսը:

Ունի համաշխարհային մասշտաբի երկու բաս-կիթառների հեղինակային իրավունք:

Մասնագիտությամբ ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Արմեն Բլբուլյանը կիթառների պատրաստմամբ սկսել է զբաղվել տակավին մանկուց, վեց տարեկանից:

Մանկական սովորական մտքերը` թղթերի վրա, կենդանացան և շուտով զարմացրին այս արվեստի պրոֆեսիոնալներին:

Կիթառը իմ և հոբբին է, և կյանքը, և կոչումը: Ես օգտագործում եմ լավագուն փայտանյութը` կարմրավուն-շագանակագույն մախահոն, վենգե, էկզոտիկ փայտատեսակներ – զեբրանո, կոկոբոլո և այլն:

Իմ կիթառներն ունեն յուրահատուկ դիզայն, ինքնատիպ ձայն: Այն, որ նրանք աչքի են ընկնում` դա փաստ է,- ասում է վարպետը:

Կոնկրետ որքան ժամանակ է գնում մի գործիքի պատրաստման վրա – դժվար է ասել: Երբեմն տարի, երբեմն ստիպված ես հինգ տարի տքնել, գուցե և ավելի:

Ամեն ինչ կախված է կիթառից: Հիմա ձմեռ է, ցուրտ, այդ պատճառով հերթական կիթառը կձայնի, կերգի և կփայլատակի գարնանը միայն, բայց սեղանին արդեն փռված են էսքիզներ, մատիտներ, չափակարկին, քանոն:

Մի կողմ է դրված դեռևս ոչնչով աչքի չընկնող փայտի մի կտոր: Աշխատաքների հեշտացման համար Արմենը երբեք համակարգիչից չի օգտվում:

Նոր տեխնոլոգիաները նրան Մի անգամ չէ, որ մտածել է սերունդներին փոխանցել իր վարպետությունը: Չէ որ երկրին պետք են հմուտ վարպետներ:

Բայց սա արդեն այլ թեմա է:ամենևին չեն զարմացնում:

Ամեն ինչ հոգով պետք է արվի: Կիթառներին պետք է ձեռքերով հպվել, նրանցում կյանք մտցնել, մատների ծայրերով զգալ նրանց կորությունները, - բացատրում է Վարպետը:

Արմենը նաև նկարում է, չնայած վերջին նկարն արված է 1981 թվականին:

Դա ինքնանկար է, որ մինչև այժմ հանդիսավուրությամբ կախված է հյուրասենյակի պատից: Սիրում է նկարել և նրա վեցամյա թոռնուհին:

Գուցե մի օր նա ևս կիթառ կնկարի, իսկ հետո, եթե չստացվի, կնվագի պապիկի կիթառը: Պատից կախված չորանում է մաթեմատիկայի խիստ կանոններով կորացված կողափայտը:

Կրակին, մեծ չանի մեջ քլթքլթում է թունադեղին գույնի լաքը: Այստեղ – այնտեղ ցրված են տարբեր հաստության նվագալարեր:

Վարպետը խոր մտորումների մեջ թաղված շոյում է արդեն վերջնական մշակված դեկան: Սենյակը գաղտնիքներով լի է: Հրաշք է ծնվում – կիթառը հազարաձայն: